Ֆրանսիացի լեռնագնացը մնացել է ձյան զանգվածի տակ. Օգնության է մեկնել ՊՆ ուղղաթիռը

Ֆրանսիացի լեռնագնացը մնացել է ձյան զանգվածի տակ. Օգնության է մեկնել ՊՆ ուղղաթիռը

PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին, ժամը 11:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ 5 լեռնագնաց (Ֆրանսիայի քաղաքացիներ) բարձրացել են Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը:

Դեռևս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ, վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ժամը 13:30-ի սահմաններում օգնության է մեկնել ՊՆ ուղղաթիռը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---