18+, ահաբեկչություն, ատելություն տարածող կայքերը դպրոցներում կսահմանափակվեն

18+, ահաբեկչություն, ատելություն տարածող կայքերը դպրոցներում կսահմանափակվեն

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Ucom ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նախարարությունում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ կողմերը կգործակցեն հանրակրթական դպրոցների համակարգիչների համար անցանկալի կայքերի անհասանելիության ապահովման ուղղությամբ։

ԿԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ծրագիրը սկզբնական շրջանում կիրականացվի Հանրապետության 20 դպրոցում։

Նախարարը մանրամասնել է, որ Ucom-ի կողմից տրամադրվող համացանցային սահմանափակում կլինի 18+, ահաբեկչություն, ատելություն տարածող կայքերի վրա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---