Լաս Վեգասում վերջին 10 տարում առաջին անգամ ձյուն է եկել

Լաս Վեգասում վերջին 10 տարում առաջին անգամ ձյուն է եկել

PanARMENIAN.Net - Լաս Վեգասում ձյուն է եկել: Առաջին անգամ վերջին 10 տարում ձնաբուք է եղել այդ սովորաբար կլոր տարին արևոտ ու տաք քաղաքում:

Այդպիսի անսովոր եղանակը շարունակվում է արդեն 3-րդ օրը: Ձյան տեղումների պատճառով փետրվարի 22-ին Լաս Վեգասի դպրոցներում չեղարկվել են դասերը, գրում է «Վեդոմոստին» CBS News հեռուստաալիքի վրա հղումով:

Վատ եղանակային պայմանների պատճառով տասնյակ ավիաչվերթներ են հետաձգվել, քանի որ տեղի օդանավակայանում չկա ձնամաքրման հատուկ տեխնիկա:

Ավելի վաղ ձյուն էր տեղացել Լոս Անջելեսում՝ 1962-ից ի վեր առաջին անգամ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---