ԱՄՀ-ն մինչև $250 մլն վարկ կհատկացնի ՀՀ-ին27 փետրվարի 2019 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մտադիր է մինչև $250 մլն վարկային միջոցներ հատկացնել Հայաստանի կառավարությանը՝ տնտեսական բարեփոխումների իրագործման համար: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի պաշտոնական կայքը: Նշվում է, որ համապատասխան համաձայնագրի վավերացումը նախատեսվում է 2019 թվականի մայիսին: Վարկը տրամադրվելու է stand-by arrangement եղանակով, ինչը փաստացի վարկային գիծ է ներկայացնում ու նշանակում է, որ ՀՀ-ն կարող է ավտոմատ կերպով ստանալ մինչև $250 մլն վարկեր պետք եղած պահին։ Հիմնադրամի կողմից հատկացվելիք միջոցներն ուղղվելու են կառավարության տնտեսական բարեփոխումների իրականացմանը՝ բարձր և ներառական աճ ապահովելու համար: Միջոցներն ուղղվելու են նաև երկրի ֆինանսական կայունության ապահովմանն ու արտաքին խոցելիության նվազեցմանը: Գումարները հատկացվելու են նաև կառավարության կառուցվածքային բարեփոխումների իրականցմանը, գործարար միջավայրի բարելավմանը, մարդկային կապիտալի և ենթակառուցվածքների զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և կառավարման արդյունավետության բարձրացմանը: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կնպաստի Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Դրական գնահատելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը՝ Հոսեյն Սամիեին հավելել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով և շահագրգռված է արդյունավետ ծրագրերի իրականացմամբ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |