Նախագիծ. Օլիմպադայում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներն ամսական պատվովճար կստանան![]() 27 փետրվարի 2019 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերում և շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-3-րդ տեղերը զբաղեցրած հայ մարզիկներն ամսական պատվովճար կստանան: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում: Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ամսական պատվովճարի չափը կկազմի 200,000 դրամ: Երկրորդ տեղը գրաված մարզիկներն ամսական կստանան 140,000 դրամ պատվովճար, իսկ երրորդ տեղը գրաված մարզիկներ՝ 100,000 դրամ: Մինչև այս նախագիծը օլիմպիական խաղերի չեմպիոնները չեն ստացել պատվովճար, այլ ՀՀ կառավարության որոշման համաձայն նրանց վճարվել է պաշտոնական դրույքաչափերի լրավճար: «Այժմ նպատակահարմար է օլիմպիական խաղերի չեմպիոններին, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններին, ինչպես նաև օլիմպիական խաղերի մրցանակակիրներին և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման համաձայն պատվովճար ստացող մարզիկների ցանկում, ինչը կբարելավի միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր պահած և բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկների նյութական վիճակը, կխթանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետագա զարգացումը Հայաստանում», - նշված է նախագծի հիմնավորման մեջ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |