24 հուլիսի 2008 - 15:04 AMT
Հայաստանն ու Թուրքիան չեն կարողանա պայմանավորվել այնքան ժամանակ, քանի դեռ զգացական են ընկալում անցյալը
Չնայած երկու երկրների հարաբերությունների ողջ կարեւորությանը, Հայաստանն ու Թուրքիան չեն կարողանա պայմանավորվել այնքան ժամանակ, քանի դեռ զգացական են ընկալում անցյալը: «Քանի դեռ խնդիրը երկու ժողովրդների միջեւ բախման մեջ է եւ դա զգացականորեն ընկալում են երկու կողմերը, ոչինչ չի կարողանա լուծել խնդիրը, չնայած նույնիսկ նրան, որ բանակցությունները ռացիոնալ ընտրություն են»,-գտնում է հրեա փորձագետ Ջալիլ Ռոշանդելը, գրում է BBC Russian:

Թուրքիան փակեց հայ-թուրքական սահմանը 1993թ. ղարաբաղյան հակամարտության պատճառով: Հայաստանը հանդես է գալիս հարաբերությունների կարգավորման օգտին առանց նախապայմանների, այն դեպքում, երբ Թուրքիան պահանջում է ճանաչել սահմաններն ըստ Մոսկովյան պայմանագրի, «դուրս բերել հայկական զորքերը» Լեռնային Ղարաբաղից եւ չպահանջել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում: