Խորհրդարանական ենթահանձնաժողով. Հրանտ Դինքի սպանությունում մեղավոր են ոստիկանությունն ու ժանդարմները

PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանությունն ու ժանդարմերիան անփույթ են եղել եւ թերացել են հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի նախապատրաստվող սպանության կանխման հարցում: Այդ մասին հայտարարել են Դինքի սպանությունը հետաքննող խորհրդարանական ենթահանձնաժողովի անդամները: Ենթահանձնաժողովն ստեղծվել է անցյալ տարի Թուրքական խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովին կից: «Հետաքննության ժամանակ ոստիկաններն ու ժանդարմները հայտարարել են, որ նրանք իրենց ղեկավարությանը տեղյակ են պահել նախապատրաստվող սպանության մասին: Սակայն որեւէ մեղադրանք չի ներկայցվել նրանց դեմ»,- ասել է ենթահանձնաժողովի ղեկավար Մեհմետ Օչակտանը, հավելելով, որ Հրանտ Դինքի սպանության մեջ մեղավոր են ոստիկանությունն ու ժանդարմները, գրում է թուրքական Hurriyet-ը:



Հրանտ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում` «Ակոս» թերթի խմբագրության մոտ: Ոստիկանությունը ձերբակալել է մարդասպանին եւ մահափորձի նախապատրաստման մեջ մեղավոր Յասին Հայալին: Ներկա դրությամբ մարդասպան, 18-ամյա Օգյուն Սամաստի նկատմամբ դատավարությունը հետաձգվել է մինչ հոկտեմբեր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---