Ավստրիան արգելել է թուրքական «Գորշ գայլերի» ողջույնի նշանը

Ավստրիան արգելել է թուրքական  «Գորշ գայլերի» ողջույնի նշանը

PanARMENIAN.Net - Մարտի 1-ից Ավստրիայում ուժի մեջ է մտել թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ողջույնի ժեստի արգելքը:

2018-ի դեկտեմբերին Ավստրիայի խորհրդարանը լրացում էր կատարել ծայրահեղական կազմակերպությունների խորհրդանիշներն արգելող օրենքում՝ նպատակ ունենալով կասեցնել ահաբեկչության քարոզը:

Հանրային վայրերում օրենսդրությունը խախտող մարդիկ կարող են տուգանվել մինչև 4 000 եվրոյով կամ 1 ամսով կալանավորվել: Կրկնվելու դեպքում տուգանքը կկազմի10 000 եվրո կամ 6 շաբաթ ազատազրկման, գրում է eurointegration.com.ua-ն:

Թուրքիան քննադատել է Ավստրիայի որոշումը: Արգելված ողջույնի նշանն օգտագործում է թուրքական Ազգայնական շարժման կուսակցությունը:

«Գորշ գայլերը» քաղաքական բռնության մաս են եղել Թուրքիայում 1970-ականներին: Նրանք հարձակումներ և սպանություններ են իրականացրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում: Նրանք են նաև 1981-ին մահափորձ կազմակերպել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ:

Գերմանիայում նույնպես ցանկանում են արգելել թուրք ազգայնականների խորհրդանիշները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---