Վրաստանի վարչապետի ներկայացուցիչ. Մեր գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ՌԴ դեմ չէ

Վրաստանի վարչապետի ներկայացուցիչ. Մեր գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ՌԴ դեմ չէ

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանի գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի դեմ ուղղված չէ: Այդ մասին նա հայտարարել է Վրաստանի Հանրային հեռուստատեսության եթերում:

«ՌԴ ղեկավարությունը կարծում է, որ Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին ինչ-որ լարվածություն կառաջացնի տարածաշրջանում և սպառնալիք կլինի ՌԴ-ին: Մենք ամենայն պատասխանատվությամբ ցանկանում ենք հայտարարել, որ մեր երկրի գործակցությունը դաշինքի հետ ուղղված չէ որևէ մեկի, ՌԴ դեմ»,-ասել է Աբաշիձեն: Ըստ նրա, Վրաստանի գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ կոչված է աջակցելու խաղաղության ու կայության պահպանմանը տարածաշրջանում, գրում է ՏԱՍՍ-ը:

Սա առաջին պաշտոնական մեկնաբանությունն է Վրաստանի կողմից ՆԱՏՕ-ի հետ գործակցության մասին ՌԴ ներկայացուցիչների վերջին հայտարարությունների վերաբերյալ:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի հզորացումը կազմաքանդում է աշխարհի անվտանգության համակարգը և ստիպում է ՌԴ-ին պատասխան միջոցներ ձեռնարկել: Որպես օրինակ նա բերել էր զորավարժությունները:

ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինն իր հերթին հայտարարել էր, որ Ռուսաստանը մտահոգված է մարտին Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններով: Նա հավելել էր, որ, դա առաել ևս մտահոգիչ է, քանի որ Վրաստանը նպաստում է Հայաստանի մասնակցությանը զորավարժություններին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---