Գյուլը գտնում է, որ Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը միավորում է ողջ կովկասյան տարածաշրջանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահը կոչ է արել Կովկասյան տարածաշրջանին միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս տարածաշրջանային երկաթուղային նախագծի իրականացմանը: «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը բաց է Կովկասի բոլոր երկրների համար»,- ասել է նախագահ Աբդուլա Գյուլը Կարսում` երկաթուղու թուրքական հատվածի հիմնարկեքի արարողությանը: Նախագիծը, նրա խոսքերով, միավորում է որ միայն Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան, այլեւ Ասիայի երկրները` սկսած Չինաստանից եւ ավարտելով Եվրոպայով: «Տվյալ նախագիծը շատ մեծ տնտեսական նշանակություն ունի, ինչպես տարածաշրջանի տնտեսության, այնպես էլ այն երկրների բնակչության համար, որոնք մասնակցում են նախագծին»,- ասել է նա:



Չնայած «որոշ պետությունների» կասկածներին ԲԹԿ-ի նպատակահարմարության վերաբերյալ, Ասիայի մի շարք երկրներ, այդ թվում` Ղազախաստանը, եւս շահագրգռված են այդ նախագծի իրականցման մեջ, ինչի մասին հայտարարել է անձամբ Նուրսուլթան Նազարբաեւը, ասել է Գյուլը:



Նա գոհունակություն է հայտնել, որ Թուրքիայի հետ միասին, Ադբեջանն ու Վրաստանը մեծ ուշադրություն են հատկացնում այս նախագծին: «Այս ամենը վկայում է այն մասին, որ եթե երկրները քաղաքական հավակնություններ ունեն, ապա կարելի է կյանքի կոչել շատ նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, իսկ այսօր Բաքու-Թբիլիսի-Կարսը»,- ասել է նա:



«Ես վստահ եմ, որ այդ նախագիծը հաջող կլինի, քանի որ բոլոր երեք երկրները շատ մեծ ջանքեր են ներդնում, եւ բոլոր հարցերը կկարգավորվեն ժամանակից շուտ: Այս նախագիծը միավորում է ոչ միայն Կովկասի երկու երկրները, այլեւ ողջ կովկասյան տարածաշրջանը, ինչը ապացուցում է այդ երկրների անկախությունը»,- ասել է Գյուլը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---