Ֆուտբոլի կանոնները փոփոխվել են

Ֆուտբոլի կանոնները փոփոխվել են

PanARMENIAN.Net - Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) մշակել է ֆուտբոլի կանոններին առնչվող փոփոխություններ: Առաջին փոփոխությունը կապված է գնդակին ձեռքով դիպչելու հետ: Եթե ֆուտբոլիստը, որը գոլ է խփել, թեկուզ ոչ միտումնավոր ձեռքով է խաղացել, դա կհամարվի կանոնների խախտում, գրում է Lenta.ru-ն:

Երկրորդը՝ փոխարինված ֆուտբոլիստը պարտավոր կլինի հեռանալ խաղադաշտից մոտակա կողային գծով: Այժմ նրանք հեռանում են այն կողային գծով, որտեղ պահեստայինների նստարաններն են:

Երրորդը՝ հարձակվող թիմի ֆուտբոլիստներին տուգանայինը կատարելիս կարգելվի կանգնել պաշտպանվող թիմի պատում, սակայն նրանք կարող են սեփական պատը կազմել:

Չորրորդ փոփոխությունը վերաբերում է 11 մետրանոցին՝ այսուհետ դարպասապահը կկարողանա դիպչել դարպասի գծին միայն մեկ ոտքով, ոչ թե երկու, ինչպես նախկինում:

Դեղին ու կարմիր քարտեր կսահմանվեն նաև մարզիչների համար՝ անվայելուչ վարքի և այլ խախտումների համար:

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2019-ի ամռանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---