The Prodigy-ի մեներգիչը մահացել է

The Prodigy-ի մեներգիչը մահացել է

PanARMENIAN.Net - Մահացել է բրիտանական հայտնիThe Prodigy խմբի մեներգիչ Քիտ Ֆլինթը: Նա 49 տարեկան էր:

Ֆլինթին հայտնաբերել են մահացած մարտի 4-ի վաղ առավոտյան իր սեփական տանը: Ըստ The Sun-ի, բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել, հայտնում է Snob.ru-ն:

The Prodigy բրիտանական երաժշտախումբը 1990-ին հիմնադրել է Լիամ Հոուլեթը։ Խումբը ստացել է անվանումը Հոուլեթի առաջին սինթեզատորի արտադրող ֆիրմայի՝ «Moog Prodigy» անունից, որը Հոուլեթը գնել էր շինարարության վրա վաստակած գումարով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---