Կրեմլի պարտությունը Հայաստանի համար պայքարում կանխանշված է, պնդում են Բաքվում

PanARMENIAN.Net - «Ոչ պաշտոնական հայ-թուրքական հարաբերությունները արդեն վաղուց գոյություն ունեն: Չկան պաշտոնական եւ առեւտրային փոխհարաբերություններ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ»,- հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Նրա խոսքերով, չի կարելի չնկատել, որ իրադրությունը տարածաշրջանում փոփոխության միտում ունի. Արեւմուտքը սկսում է շարժվել դեպի Կովկաս: «Եւ հենց այդ հարթությունում պետք է դիտարկել Շվեյցիարիայում կայացած հայ-թուրքական բանակցությունները: Սակայն քննարկել այն, որ դրանք կարող են վնասել Ադրբեջանին, իմ կարծիքով, սխալ կլիներ: Քանզի, հայ-թուրքական փոխհարաբերությունների բարեվալման դեպքում, Հայաստանը կհեռանա Ռուսաստանից եւ իրական քայլ կկատարի ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ, ինչը, անկասկած, դրական կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար կարգավորման վրա, ինչը ենթադրում է Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքների վերադարձ»,- պնդում է Վաֆա Գուլուզադեն:



Պատասխանելով հարցին այն մասին` արդյոք Ռուսաստանը հանգիստ կհետեւի` ինչպես է Արեւմուտքը գրավում Կովկասը եւ փորձում բաժանել Հայաստանին Ռուսաստանից` ադրբեջանցի քաղաքագետը հայտարարեց. «այսօր Կրեմլի համար ոչ մի կերպ չի կարող ձեռնտու լինել այն, որ «Ռուսաստանի ֆորպոստը Կովկասում» սկսում է ակտիվ բանակցություններ վարել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ: Սակայն Ռուսաստանը Արեւմուտքին դիմակայելու մեխանիզմներ չունի, եւ նա զիջում է իր դիրքերը ՆԱՏՕ-ի ճնշման ներքո:

Բավական է հետեւել Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիմակայության պատմությանը, որպեսզի տեսնենք, որ պաշտոնական Մոսկվան զիջել է նախկին Հարավսլավիայի, Մերձբալթիկայի դեպքում, հիշել` ինչպես Ռուսաստանը վերացրեց իր ռազմակայանները Ասիայից, որպեսզի հասկանալ, որ Ռուսաստանի հնարավորությունները էապես զիջում են նրա ամբիացիաներին եւ որ Կրեմլի պարտությունը կանխանշված է, իսկ հայ-թուրքական փոխհարաբերությունների բարելավումը կդառնա այդ պարտության բաղկացուցիչներից մեկը», հաղորդում է Day.az-ը:



Նշենք, որ հուլիսի 8-ին Շվեյցարիայի մայրաքաղաքում կայացել են Հայաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի բանակցությունները: Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հաստատել է տվյալ տեղեկատվությունը: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, վերջին երեք ամիսներին կայացել են Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետների բանակցությունների երկու փուլ, որոնցից առաջինը` ընթացիկ տարվա մայիսին:

Ավելի վաղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Աբդուլա Գյուլին Երեւան Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպմանը, որը կայանալու է սեպտեմբերի 6-ին:



Ինչպես հայտարարել է Ալի Բաբաջանը, Աբդուլա Գյուլի ներկայությունը ֆուտբոլային հանդիպմանը Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ Երեւանում կախված է լինելու երկու երկրների հարաբերությունների զարգացման մակարդակից հանդիպումից առաջ: «Հարաբերությունների բարելավումը Հայաստանի հետ հանդիսանում է Թուրքիայի արտաքին քաղաքականության լուրջ նպատակներից մեկը»,- ընդգծել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---