Ղուշչյանի կողմից իրեն առևանգելու մասին հրապարակումները ոստիկանությունում են

Ղուշչյանի կողմից իրեն առևանգելու մասին հրապարակումները ոստիկանությունում են

PanARMENIAN.Net - Հարղորդավար Համլետ Ղուշչյանի կողմից իրեն առևանգելու և իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Այդ մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան իր էջում:

ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ:

Ավելի վաղ Համլետ Ղուշչյանը Hraparak.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է, որ երբ եթերում տվել է «Լուսաստղ» օղու անունը, Ալեքսանյանի մարդիկ իրեն ծեծի են ենթարկել, ասել է․ «Ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։ Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել...»։ Համլետ Ղուշչյանը հայտնել է, որ ատրճանակը պահել է անձամբ Սամվել Ալեքսանյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---