Տոնոյանը հերքում է զինծառայողների մահվան դեպքերը թաքցնելու մասին հրապարակումը

Տոնոյանը հերքում է զինծառայողների մահվան դեպքերը թաքցնելու մասին հրապարակումը

PanARMENIAN.Net - Զինծառայողի մահվան որևէ դեպք չի կարող թաքցվել: Այդ մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողներին է հայտարարել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ արձագանքելով մամուլի հրապարակմանը, թե 4 զինծառայողի մահվան դեպք է թաքցվել։

Նա հավելել է, որ բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը կա՝ այս կամ այն ձևաչափով, չի կարող որևէ դեպք թաքցվել, հայտնում է Aysor.am-ը:

«Իսկ ո՞վ է ասում, որ թաքցվել է։ Չի կարող որևէ բան թաքցվել, քանի որ կա և՛ դատախազության, և՛ նախաքննության մարմինների վերահսկողությունն այդ գործընթացի նկատմամբ։ Ուղղակի կան դեպքեր, որոնք անմիջապես հակառակորդի հետ են կապված, կան դեպքեր, որոնք ծառայության հետ են կապված, կան դեպքեր, որոնք ուղղակի զինծառայող են, տանը մահացել են։ Անգամ եթե դա բնական մահ է, էլի հայտարարում ենք», - ասել է Դավիթ Տոնոյանը։

Ավելի վաղ Tert.am կայքը տեղեկություն էր հրապարակել, որ 2019-ին գրանցված 4 զինծառայողի մահվան դեպքի մասին ՊՆ-ն ու ՊԲ-ն չեն հայտնել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---