Իրանի համար ձեռնատու է միջնորդությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Այն դեպքում երբ Թուրքիան զորացնում է իր միջնորդական գործունեությունը Մերձավոր Արեւելքում, Իրանն առաջարկում է իր ծառայությունները հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Ռազմավարական հետազոտությունների եվրասիական կենտրոնի (ASAM) Իրանի գծով մասնագետ Արիֆ Քեսկինը: Նրա կարծիքով, նման միջնորդությունը շահավետ կլինի Իրանի համար: «Իրանը միակ երկիրն է, որ փրկում է Հայաստանին մեկուսացումից տարածաշրջանում եւ նրա համար Հայաստանը կարեւոր է ռազմավարական առումով: Իրանի համար կարեւոր են լավ հարաբերությունները ոչ թուրքական տարրերի հետ տարածաշրջանում, հատկապես Հայաստանի հետ, քանի որ Իրանի գլխավոր խնդիրը ադրբեջանական բնակչությունն է Իրանում: Ուստի Ադրբեջանի օտարումը Թուրքիայից շահավետ է Իրանի համար»,-ասել է թուրք փորձագետը:



Միեւնույն ժամանակ Քեսկինը գտնում է, որ Իրանը չի կարող լուծել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրները: «Բացի այդ, պարզ չէ, թե որքանով է անկեղծ Անկարան Երեւանի հետ հարաբերություններ հաստատելու իր ցանկության մեջ: Դեռեւս Թուրքիայում չեն ցանկանում փոփոխություններ երկկողմ հարաբերություններում: Իրանը չի կարող լուծել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրները: Իրանի նախորդ միջնորդությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը կորցրեց իր տարածքները: Հայտնի չէ, թե որքանով է անաչառ Իրանը մեր դեպքում: Քիչ հավանական է, որ Իրանը կսատարի Հայաստանի դեմ Թուրքիայի պահանջներին»,-ընդգծել է Քեսկինը:



Նա գտնում է, որ իր գործողություններով Իրանը ցանկանում է ուղերձ հղել Արեւմուտքին, որ կարող է գործել իրենց նմանությամբ եւ որ այս նախաձեռնությունը կայունության գործոն է տարածաշրջանում, ոչ թե հակառակը: «Սակայն միջնորդական նախաձեռնությունը շատ հարցեր է հարուցում Թուրքիայի համար եւ ես չեմ կարծում թե դա հնարավոր է: Օրինակ, Իրանի նախագահը մտադիր է այցելել Թուրքիա: Ի՞նչ կարող ենք մենք ստանալ նման ռադիկալ դեմքի այցելությունից, ինչպիսին Ահմադինեժադն է: Համոզված է արդյո՞ք Արդարության եւ զարգացման կուսակցությունը, որ նման այցն օգտակար կլինի: Սակայն ես կարծում եմ, որ Իրանի նախագահի այցելությունն Անկարա շատ վտանգավոր է Թուրքիայի համար»,-ասել է Ա.Քեսկինը, գրում է «Թըրքիշ դեյլի նյուսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---