Թուրքիա. «Էրգենեկոն» ծայրահեղական կազմակերպության անդամնեի դատավարությունը կսկսվի հոկտեմբերի 20-ին

PanARMENIAN.Net - «Էրգենեկոն» ծայրահեղական կազմակերպության անդամնեի դատավարությունը կսկսվի հոկտեմբերի 20-ին Ստամբուլում: Կազմակերպությանը մեղադրում են հեղաշրջում նախապատրաստելու մեջ` Ռեջեփ Թաիփ Էրդողանի իսլամամետ կառավարությունը տապալելու նպատակով: Այդ գործով անցնում է 106 հոգի: Դրանք երկրում հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչներ, լրագրողներ, փաստաբաններ, բուհերի դասախոսներ են: Կասկածյալներին մեղադրանք է ներկայացվել Թուրքիայի ՔՕ 11 հոդվածներով, որոնք նախատեսում են վեց ամսից մինչեւ ցմահ բանտարկության քրեական պատիժ: Նրանց մեղադրանք է ներկայացվել ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու, նրա գործունեությանը մասնակցելու եւ օժանդակելու, կառավարությունը տապալելու ծրագրեր կազմելու, ժողովրդին ապստամբության դրդելու, ազգային պառակտում սերմանելու, պայթուցիկ նյութեր պահելու եւ կիրառելու, գաղտնի փաստաթղթեր գողանալու, 2006 թ. Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանի շենքի վրա հարձակում կազմակերպելու մեջ:



Երեկ թուրքական ոստիկանությունը 20 մարդ է ձերբակալել, որոնց կասկածում են ծայրահեղական գործունեություն վարելու մեջ, հաղորդում է news.az-ը:



«Էրգենեկոնին» մեղադրում են քրդամետ` Հանուն Ժողովրդավարական Թուրքիայի կուսակցության որոշ ղեկավարների, ինչպես նաեւ նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի եւ մի շարք տեղի լրագրողների սպանությունները նախապատրաստելու մեջ: Համարվում է նաեւ, որ «Էրգենեկոնը» կարող է մեղսակից լինել նաեւ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը 2007թ. հունվարին: Ըստ ազգայնականների, բոլոր թվարկված մարդիկ վնասում են Թուրքիայի զարգացման կուրսին, որ ընտրել է Քեմալ Աթաթուրքը եւ խարխլում են երկրի ինքնիշխանությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---