ԱԱ. Հայ շախմատիստուհիները պարտվել են ռուսներին![]() 7 մարտի 2019 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Աստանայում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 0.5:3.5 հաշվով պարտվել է Ռուսաստանի թիմին: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սիրանույշ Ղուկասյանը պարտություն են կրել, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է ավարտել Վալենտինա Գունինայի հետ պարտիան: Մարտի 7-ին կայանալիք երրորդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Հնդկաստանի թիմի հետ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը։ Առաջին տուրում հայ շախմատիստուհիները 4:0 հաշվով վստահ հաղթանակ էին տարել Եգիպտոսի հավաքականի նկատմամբ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |