Շավարշ Քոչարյան. Փաշինյան-Ալիև հանդիպումը շատ չի ուշանա 7 մարտի 2019 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը շատ չի ուշանա։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ «Ժամկետները կհամաձայնեցվեն, բայց ինձ թվում է՝ շատ չի ուշանա»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը: Անդրադառնալով այն հարցին, թե այդ ուղղությամբ ինչ աշխատանք է տարվում ԱԳՆ-ի կողմից՝ փոխնախարարն ասել է, որ իրենց աշխատանքն ամենօրյա է: Անդրադառնալով բանակցություններին Արցախի ներգրավմանը, մասնավորապես, պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը՝ փոխնախարարն ասել է, որ համանախագահները շատ լավ հասկանում են, որ դա կարող է լինել կողմերի համաձայնությամբ: «Տվյալ պարագայում խնդիրը կայանում է նրանում, որ Բաքվի համար դա շատ ծանր քայլ է, և նա ամեն գնով ձգտելու է, որ դա չլինի: Այն պահից, երբ Արցախը որպես լիարժեք կողմ նստեց բանակցության սեղանի շուրջ՝ իրենց ամբողջ քարոզչական մեքենայի մեխը քանդվում է: Սա է պատճառը, որ Ադրբեջանը դիմադրելու է: Ամեն դեպքում մենք էլ պետք է հետևողական լինենք, որ, այդ թվում միջազգային հանրության ջանքերով, դա պարտադրվի Ադրբեջանին: Անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններին չի մասնակցում հենց հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը: Իսկ հիմնական հակամարտող կողմերն Արցախն ու Ադրբեջանն են, Հայաստանը ներքաշված կողմ է»,- ընդգծել է Շավարշ Քոչարյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |