Կիմ Չեն Ինի եղբոր սպանության մեջ մեղադրվող կնոջն ազատել են

Կիմ Չեն Ինի եղբոր սպանության մեջ մեղադրվող կնոջն ազատել են

PanARMENIAN.Net - Մալայզիայում Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի ավագ եղբոր, սպանության գործով դատավարության ժամանակ դատախազությունն առանց բացատրությունների անակնկալ հանել է մեղադրանքները մեղադրյալներից մեկից: Դատավորը կարգադրել է ազատ արձակել Ինդոնեզիայի 26-ամյա քաղաքացի Սիտի Այսիային:

Մալայզիայում Ինդոնեզիայի դեսպանը գոհունակություն է հայտնել դատավճռի կապակցությամբ: Ըստ նրա, Այսիան պետք է որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձվի, գրում է Deutsche Welle-ն:

Սիտի Այսիան և վիետնամուհի Դոան Տխի Խուոնգը մեղադրվում էին այն բանում, որ 2017-ի փետրվարի 13-ին Կուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Ինի դեմքին են փչել մարտական թունավոր նյարդապարալիտիկ գազը: Երկու կանանց ընտանիքները պնդում են, որ նրանք մտադիր չէին սպանել 45-ամյա Կիմին, իսկ սպանությունը թյուրիմացության հետևանքով է տեղի ունեցել:

Հարավային Կորեան կասկածում է, որ Կիմ Չեն Ինի եղբոր սպանության հետևում Հյուսիսային Կորեայի իշխանություններն են: ԱՄՆ-ն ևս Փհենյանին էր մեղադրել Կիմ Չեն Նամին թունավորելու մեջ և դրա հիման վրա նոր պատժամիջոցներ սահմանել այդ երկրի դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---