Վենեսուելայում արտակարագ դրություն է հայտարարվել. Էլեկտրամատակարարումը խափանված է![]() 12 մարտի 2019 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավորները, որոնք հարում են ընդդիմությանը, հավանություն են տվել երկրի ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյի նախաձեռնությանը՝ արտակարգ դրության ռեժիմ հայտարարելով, և կոչ են արել միջոցներ ձեռնարկել երկրի էներգամատակարարումը վերականգնելու համար: ԱՄՆ-ն հետ է կանչել Վենեսուելայից իր վերջին դիվանագետներին: Ինչպես ակնկալում են խորհրդարանականները, «արտակարգ դրության» ռեժիմը թույլ կտա միջազգային օգնություն ստանալ երկրում մարտի 7-ին էլեկտրականության մատակարարման խափանման կապակցությամբ: Զինվորականներին հանձնարարվել է պահպանության տակ առնել էներգամատակարարման օբյեկտներն ու չցրել «բլեքաութի» դեմ ցույցերը: Բացի այդ, նախատեսվում է, որ գործադիր մարմինները պետք է վառելիք տրամադրեն էլեկտրագեներատորների համար և կասեցնեն նավթի առաքումները Կուբա, հայտնում է Deutsche Welle-ն: Ազգային ժողովն ու Գուաիդոն, սակայն, փաստացի իշխանություն չունեն: Այն երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձեռքում է, որին սատարում է բանակը: Մադուրոն իր հրամանագրով զրկել է օրինականությունից Ազգային ժողովն ու գործառույթները փոխանցել իր ռեժիմին հավատարիմ Սահմանադրական վեհաժողովին: Մինչդեռ ԱՄՆ-ն հետ է կանչել իր վերջին դիվանագետներին այդ երկրից: Ամերիկացի դիվանագետների մեծ մասը հեռացել էր երկրից դեռևս հունվարին: Էներգամատակարարման խափանման՝ բլեքաութի, պատճառը մինչ օրս հայտնի չէ: Մադուրոն և նրա կողմնակիցները մեղադրում են դրանում ԱՄՆ-ին: Մարտի 8-ին Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարարը հայտարարեց կիբերգրոհի մասին Գուլի հիդրոէլեկտրակայանի վերահսկման համակարգի վրա, որն արտադրում է երկրի էլեկտրականության 80 %-ը: Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր երկրի դեմ «էներգետիկ պատերազմ» է սկսել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |