Նոր միջադեպ Ադրբեջան-Իրան սահմանին. Սահմանախախտներից մեկը սպանվել է12 մարտի 2019 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Մարտի լույս 12-ի գիշերը նոր միջադեպ է գրանցվել Ադրբեջան-Իրանսահմանին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ադրբեջանցի սահմանապահները 6 սահմանախախտի են հայտնաբերել, որոնք շարժվում էին Իիանի կողմից: Միջադեպը տեղի է ունեցել 00:07-ին Ադրբեջանի Յարդիմլիի շրջանի Օստաիր գյուղի մոտ գտնվող սահմանապահ ուղեկալի տարածքում, հայտնում է Haqqin.az-ը: Ադրբեջանցի սահմանապահները զենք են կիրառել և սահմանախախտներից մեկին տեղում սպանել: Մյուսները, օգտվելով մթից և բարդ ռելիեֆից, փախել են: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի, սպանված սահմանախախտի մոտ հայտնաբերվել է հերոինով և ափիոնով 4 կապոց, նաև որսորդական հրացան և փամփուշտներ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մարտի 10-ի վաղ առավոտյան իրանա-ադրբեջանական սահմանին՝ Ֆիզուլիի շրջանի Բալա Բահմանլի գյուղի մոտ տեղակայված «Հորադիզ» սահմանապահ ջոկատի տարածքում փոխհրաձգություն է տեղի ունեցել:Փոխհրաձգության արդյունքում 2 ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել՝ Սահավետ Մամեդովն ու Վիդադի Ջաբրաիլովը: Մամեդովը հոսպիտալի ճանապարհին մահացել է: Զինյալները նահանջել են: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |