Լոռու մարզպետարանի նախկին աշխատողը կեղծել է Ապրիլյանում զոհվածի հարազատի ստորագրությունն ու քիչ գումար տվել

Լոռու մարզպետարանի նախկին  աշխատողը կեղծել է Ապրիլյանում զոհվածի հարազատի ստորագրությունն ու քիչ գումար տվել

PanARMENIAN.Net - Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վերջերս դիմել է մարզային դատախազություն նախկին մարզային իշխանության կողմից «մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացած անձանց ցուցակները» ուսումնասիրելու խնդրանքով:

«Նախկին իշխանության ներկայացուցիչները, պարզվում է, Ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքին ըստ փաստաթղթի տրամադրել են 50,000 դրամ, իրականում, սակայն, հատկացվել է 30,000, ստորագրվել 50,000 դրամի դիմաց՝ կեղծելով զոհվածի հարազատի ստորագրությունը», - հայտնել է մարզպետը:

Հարուցվել է քրեական գործ։

Նախորդ տարիներին Լոռու մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացածների ցուցակների ուսումնասիրությունը շարունակվում է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---