Էրդողան. Նորզելանդացի ահաբեկիչը 2 անգամ Թուրքիա է այցելել18 մարտի 2019 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հանրահավաք է հրավիրել տեղական մարմինների ընտրություններին ընդառաջ, որտեղ ցուցադրել է Նոր Զելանդիայում ահաբեկչի հարձակումը մզկիթների վրա: Նա հայտարարել է նաև, որ տեսանյութի հեղինակ ահաբեկչության կասկածյալը 2 անգամ Թուրքիա է այցելել: Էրդողանը ցուցադրել է տեսանյութն Անթալիայում, որը հեռարձակվել է ազգային հեռուստատեսությամբ: «Մզկիթների վրա հարձակված Բրենտոն Տարանտն առաջին անգամ Թուրքիայում 3 օր է անցկացրել, իսկ երկրորդ անգամ՝ 40 օր: Մենք հետաքննում ենք՝ արդյոք նա կապեր ունեցել է մեր երկրում»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը, գրում է TJ-ն The New York Times-ի վրա հղումով: Վերջին տվյալներով,Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքում մարտի 15-ին մզկիթների վրա զինված հարձակման հետևանքով 50 մարդ է մահացել, այդ թվում երեխաներ: 42-ը սպանվել են Քրայսչերչի կենտրոնում գտնվող մզկիթում, ևս 8-ը՝ այլ մզկիթում: Մոտ 50 մարդ վիրավորվել է, որից 36-ը հոսպիտալացված է: Հանցագործն իր գրոհը նկարահանել է տեսախցիկով և ուղիղ եթեր դուրս եկել համացանցով: Նրան ձերբակալել են գրոհի մեկնարկից 36 րոպե անց: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |