Հոլանդական տրամվայում կրակոցների հետևանքով զոհ կա. Հանցագործը թաքնվել է18 մարտի 2019 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել տրամվայի ուղևորների ուղղությամբ: Արդյունքում 1 մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել, հայտնել է ոստիկանությունը: Իրավապահ մարմինները չեն բացառում ահաբեկչության վարկածը: Կանգառի մոտի տարածքը շրջափակված է: Տրամվայների երթևեկությունը քաղաքում ժամանակավորապես դադարեցվել է, գրում է BBC-ին: Ինչպես հայտարարել են ոստիկանությունում, հանցագործին հաջովել է հեռանալ: Ըստ չստուգված տվյալների, նա հեռացել է հանցանքի վայրից մեքենայով: Չի նշվում, թե քանի մարդ է տուժել: Հայտնի չէ նաև, թե քանի մարդ է մասնակցել հարձակմանը: Ըստ տեղական ԶԼՄ-ների, հարձակվողները մի քանիսն են եղել: Իրավապահ մարմինները հորդորել են փակ պահել դպրոցների դռները: Իշխանությունները նաև խստացրել են անվտանգության միջոցները դպրոցներում, մզկիթներում, կառավարական շենքերում և տրանսպորտային հանգույցներում: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 18-ին տեղական ժամանակով 10:45-ին, տրամվայրի կանգառից ոչ հեռու: Այժմ պատահարի տեղում են վթարային ծառայությունները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |