«Գահերի խաղի» ավարտին ընդառաջ աշխարհում 6 երկաթե գահ են պահել![]() 19 մարտի 2019 - 13:58 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի մեկնարկին ընդառաջ HBO ալիքը #ForTheThrone («գահի համար») քվեսթ է նախաձեռնել ֆիլմաշարի երկրպագուների համար: Մրցույթի հաղթողները երկաթե գահ կստանան: Մրցույթի մասին տեղեկությունը հրապարակվել է Twitter-ի ընկերության աքաունթում: Կազմակերպիչներն աշխարհում 6 գահ են թաքցրել և թայմեր միացրել փրոմոկայքում: Game of Thrones-ի YouTube-ի ալիքում ուղիղ հեռարձակում է անտառից, որտեղ գտնվում է առաջին թագավորական աթոռը: Երբ ինչ-որ մեկը կհայտնի գահը գտնելու մասին կամ ժամանակը կսպառվի, կայքում տեղեկություն կհայտնվի մյուս գահի տեղակայման վայրի մասին, գրում է Lenta.ru-ն: Մարտի 5-ին համացանցում հայտնվել է «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի թրեյլերը: Ֆիլմաշարի վերջին մասը կմեկնարկի 2019-ի ապրիլի 14-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |