Instagram-ում արդեն կարելի է գնումներ անել20 մարտի 2019 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Instagram-ում նոր գործառույթ է հայտնվել. օգտատերերը կարող են գնումներ անել, չհեռանալովվ հավելվածից: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Պատվերը ձևակերպելու համար հարկ կլինի բրենդի էջում սեղմել «ձևակերպել պատվերն Instagram»-ում կոճակը: Այնուհետև հարկ կլինի ընտրել գույնն ու չափսը, իսկ հետո վճարել անմիջապես հավելվածում: Դրա համար օգտատերը պետք է իր անունը, էլփոստը, վճարայինն տեղեկատվությունն ու հասցեն ներմուծի: Instagram-ը կպահպանի տվյալները հաջորդ պատվերների համար, գրում է «Վեդոմոստին»: Այդ գործառույթը դեռ փորձարկվում է՝ դրանից դեռևս կարող են օգտվել միայն ԱՄՆ-ում և 23 բրենդի էջերում, այդ թվում՝ Adidas, H&M, Nike, Prada, Uniqlo, Zara, Burberry, MAC Cosmetics, Michael Kors: Գործակցության համար ռիթեյլերները պետք է տոկոս վճարեն ծառայությանը վաճառքներից: Բրենդերից շատերը կան Instagram-ում, սակայն գնում կատարելու համար պետք էր անցում կատարել դրանց կայք: Այդ պատճառով օգտատերերից շատերը հրաժավում էին գնումներից: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին |