$5 մլն-ի ներդրում՝ Լոռիում ջրի գործարան ստեղծելուն20 մարտի 2019 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Ստեփանավան խոշորացված համայնքի Կաթնաղբյուր գյուղում չինական ընկերությունը պատրաստվում է $5 մլն-ի ներդրում կատարել՝ ջրի արտադրության գործարան հիմնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարը նշել է, որ Լոռու մարզում 50-ից ավելի ներդրումային ծրագիր է ներկայացվել՝ զբոսաշրջության, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: Ավելի վաղ՝ ՀՀ կառավարության մարտի 14-ի նիստում, հարկային արտոնություն է տրվել «Էյ ընդ էմ ռեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որը զբաղվելու է քաղցրահամ և հանքային ջրերի շշալցմամբ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 13.2 մլրդ դրամի կամ մոտ 23․8 մլն եվրոյի ներդրում, այս պահի դրությամբ արդեն իսկ իրականացվել է €7.9 մլն-ի ներդրում (հողի ձեռքբերում, շինարարական աշխատանքներ, վարչական ծախսեր): Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |