Նախարար. ՀՀ ոչ մի աղբանոց միջազգային չափանիշներին համապատասխան չէ20 մարտի 2019 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Մարտի 23-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակին ակնկալվում է 125-150 հազար քաղաքացու մասնակցություն: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ այդ օրը կաշխատի մոտ 1700 միավոր տեխնիկա, կփակվի 6 աղբանոց և մոտ 447 աղբակույտ: Նա նշել է, որ Հայաստանում կա 339 աղբանոց, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, հայտնում է Panorama.am-ը: «Սրանք լոկալ աղբանոցներ են, հաճախ փորված են համայնքապետի հայեցողությամբ, երբեմն ծածկվում են, երբեմն՝ ոչ: Իհարկե, կան նաև սովորույթով հաստատված աղբանոցներ, որոնք մոտակա ձորակներն են և բոլոր հնարավոր տեղերը, որոնք աչքից հեռու են և այնտեղ հնարավոր է թաքցնել աղբը։ Յուրաքանչյուր ամիս ունենալու ենք շաբաթօրյակներ, որով փորձ է արվելու նոր որակ և մտածողություն հաղորդել քաղաքացիներին»,- ասել է նախարարը։ Պապիկյանը հայտնել է, որ կառավարությունն ուսումնասիրություն է սկսել աղբի կառուցվածքի հետ կապված, այդ ուսումնասիրությունը կատարելու է բրիտանական մի ընկերություն և փորձելու են հասկանալ, թե Հայաստանում տարեկան ինչ քանակի աղբ է կուտակվում: «Սրանից ելնելով էլ մենք կկարողանանք աղբահանության ոլորտում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործընկերներին ներկայացնել իրական պատկերը»,- ասել է Պապիկյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |