Կադաստր. Ռանչպարի շրջակա վարելահողերի մի մասն ավազակույտերով է ծածկված21 մարտի 2019 - 13:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչությունը Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հանձնարարությամբ շտապ կարգով ուսումնասիրել և կից փաստաթղթերով տեղեկանք-զեկույց է ներկայացրել Ռանչպար համայնքում ավազահանքերի «կադաստրային իրավիճակի» մասին։ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հանրային կապերի բաժինը մեկ դրվագ է ներկայացրել զեկույցից. «2011 թ. օգոստոսին ՀՀ կառավարության որոշմամբ Արարատի մարզի Ռանչպար համայնքի գյուղատնտեսական հողերից 9.36 հեկտարը (տե′ս կից լուսանկարը) փոխադրվել է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ ավազի արդյունահանման նպատակով։ Նույն տարում «ՎԻԷՐԱԼՍՈՒ» ՍՊԸ-ի հետ կնքվել է այդ հողատարածքից 3.42 հեկտարը 25 տարի ժամկետով վարձակալելու պայմանագիր՝ տարեկան 60 000 դրամ վարձավճարով: Նպատակային փոխված նշանակությամբ հողամասերը գտնվում են Սև ջուր և Արաքս գետերի միջնամասում՝ փշալարերի առաջին գծից դուրս: Ըստ համայնքի գործող կադաստրային քարտեզի, նշված 9.36 հեկտար հողամասերից դեպի հյուսիս, մինչև Սև ջուր գետն ընկած տարածքը` 15.67 հեկտար (37 միավոր), քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողեր են, որոնց նկատմամբ իրավունքները հիմնականում ստացել են պետական գրանցում»: Զեկույցում նշվում է նաև, որ համաձայն 2018 թ. արված արբանյակային լուսանկարի, այդ 9.36 հեկտար հողատարածքի մի մասը և սեփականաշնորհված վարելահողերի հիմնական մասը ծածկված են ավազակույտերով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռանչպար գյուղ այցի ընթացքում նախորդ շաբաթ օրն անդրադարձ է եղել գյուղում «ավազի հանքերի անխնա և անտրամաբանական» շահագործմանը, որի տարբեր դրսևորումների մասին վերջին ամիսներին Կոմիտեն բարձրաձայնել է։ Վարչապետի այցին հաջորդած աշխատանքային օրը հրավիրված խորհրդակցությանը Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց շտապ կարգով ուսումնասիրել և իրեն զեկուցել իրավիճակի մասին»։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |