Թուրքիան հուսով է, որ Ղարաբաղի հակամարտության կողմերը համաձայնության կհասնեն

PanARMENIAN.Net - Թուրքիան պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով: Այդ մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա կարծիքով, Թուրքիայի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին ազդեցություն չի ունենա կարգավորման գործընթացի վրա: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հունիսյան հանդիպման մասին Սանկտ-Պետերբուրգում: «Հակամարտության կարգավորման ժամանակ արժէ հաշվի առնել ժողովրդավարական փոփոխությունները տարածաշրջանում, վերջին հինգ-տասը տարիներին տեղի ունեցած իրադարձությունները: Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ եւ հուսով ենք, որ կողմերը կպայմանավորվեն»,- ասել է Բաբաջանը, գրում է թուրքական Radikal թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---