Թրամփը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքներում

Թրամփը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքներում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքներում՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթը: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին այդ քայլի համար:

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չի ճանաչում Իսրայելի իշխանությունն այդ տարածքում, հայտնում է BBC-ին:

«Դա պետք է տասնամյակներ առաջ տեղի ունենար»,-ասել է Թրամփը:

Մարտի 21-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքներում:

Ստորագրելով հրամանագիրը՝ Թրամփն ասել է, որ Իսրայելը տիրացել է այդ տարածքին՝ պաշտպանելով իր երկիրը:

«Զազրելի զուգադիպությունը, որ տեղի ունեցավ այս առավոտ, վկայում է, թե ինչ մարտահրավերների է դիմագրավում Իսրայելն անվտանգության ոլորտում ամեն օր: Եվ այսօր ես պատմական քայլ եմ անում՝ օգնելու համար Իսրայելին պաշտպանվել»,-ասել է Թրամփը:

Սիրիան Գոլանի բարձունքներն իր տարածքն է համարում:

Գոլանի բարձունքները 1944-ից պատկանում էին Սիրիային, սակայն 1967 թվականին Վեցօրյա պատերազմի ժամանակ անցել են Իսրայելի վերահսկողության տակ։ 1973-ին Ահեղ Դատաստանի օրվա պատերազմում նրա մի մասը հետ է վերցվել Սիրիայի կողմից, մյուս մասում հաստատվել է ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի վերահսկողությունը։ 1981-ին Իսրայելը դարձյալ գրավել է բարձունքները: Եվ Իսրայելը, և Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---