Նախկին ոստիկանապետը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով26 մարտի 2019 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Հարությունյանը գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի: Նա 2003-2008 թվականը զբաղեցրել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, ապա 2008 թվականի մայիսին ազատվել պաշտոնից: Մամուլում 2008-ին տեղեկություններ էին շրջանառվել, որ Հայկ Հարությունյանը մինչև Մարտի 1-ը հրաժարականի դիմում է ներկայացրել Քոչարյանին, սակայն վերջինս չի ստորագրել. ըստ այդ հրապարակումների՝ Հարությունյանը խնդրել էր Մարտի 1-ին խաղաղ ցուցարարների վրա ուժ կիրառելու հրամանը գրավոր տալ, բայց Քոչարյանը դա չի արել: Ավելի վաղ Քոչարյանի պաշտպանական կողմը պնդել է, որ վերջինս իրավապահների կողմից ուժ կիրառելու «անհրաժեշտության» մասին տեղեկացել է միայն 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան, երբ աշխատավայրում է եղել: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը |