Վենեսուելայում կրկին անջատվել է էլեկտրականությունը

Վենեսուելայում կրկին անջատվել է էլեկտրականությունը

PanARMENIAN.Net - Վենեսուելայում կրկին անջատվել է էլեկտրականությունը: Ըստ տեղական ԶԼՄ-ների բլեքաութ է տեղի ունեցել առնվազն 6 նահանգում:

Կարակասում լույսից մի քանի թաղամաս է զրկվել: Մայրաքաղաքի մետրոն չի աշխատում, գրում է Deutsche Welle-ն:

Մարտի 7-ին երկրի ամենամեծ հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով գրեթե ամբողջ երկիրը զրկվել էր էլեկտրականությունից; Նույն օրը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն «ամերիկյան իմպերիալիզմին» մեղադրեց դրանում: Ավելի ուշ Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարեց, որ էլեկտրականության անջատումը կիբերգրոհի հետևանք է եղել «Էլ Գուրի» ՀԷԿ-ի վրա: Տևական հոսանքազրկման հետևանքով խափանումներ եղան նաև ջրամատակարարման մեջ:

Մարտի 11-ին ընդդիմության կողմից վերահսկվող Ազգային ժողովը երկրում արտակարգ դրություն հայտարարեց: Մարտի 14-ին Վենեսուելայի կառավարությունը հայտարարեց, որ բլեքաութը երկրում վերացվել է և կոչ արեց բնակչությանը խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան:

Զանգվածային ակցիաները Վենեսուելայում սկսվել են հունվարի 21-ին: Ըստ ոչ կառավարական կազմակերպությունների, այս ընթացքում երկրում ձերբակալվել է 791 մարդ, զոհվել է 29-ը: Բողոքի ակցիաների ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն, ԱՄՆ աջակցուևթյամբ, իրեն է հռչակել երկրի նախագահ:

ԱՄՆ-ն և Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը ճանաչել է նրան որպես օրինական ղեկավար: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը:Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---