2018-ին զինվորների ապահովագրության հիմնադրամի եկամուտներն աճել են 35%-ով26 մարտի 2019 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավեդիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2018 թվականին 2017 թվականի համեմատ աճել են հիմնադրամի նվիրաբերություններից, պարտադիր վճարներից, կառավարումից ստացված եկամուտները: Ընդհանուր առմամբ, 2017-ին հիմնադրամի եկամուտները կազմել են ավելի քան 6.166 մլրդ դրամ, իսկ 2018-ին` մոտ 8.328 մլրդ դրամ. աճը կազմել է 35%: Նախորդ տարի հիմնադրամի պարտադիր վճարներն աճել են ավելի քան 7.436 մլրդ դրամով, մինչդեռ 2017 թվականին 20%-ով ավելի քիչ՝ 5.919 մլրդ դրամ է հավաքվել: 2018-ին 2017-ի համեմատ աճել են նվիրաբերությունները. դրանք կազմել են համապատասխանաբար՝ 94.8 մլն դրամ և 94.3 մլն դրամ: Կառավարումից ստացված եկամուտները նախորդ տարում թռիչքային աճ են գրանցել. եթե 2017-ին աճը կազմել է ընդամենը 153 մլն դրամ, ապա 2018-ին 797 մլն դրամ: Զինծառայողների ընտանիքներին կատարված հատուցումները նույնպես աճել են. 2017-ին՝ 383 մլն, 2018-ին՝ 429 մլն: 2019 թվականի մարտի 26-ի դրությամբ հիմնադրամի հավաքագրված միջոցները կազմել են ավելի քան 1.43 մլրդ դրամ, իսկ կատարված հատուցումները՝ 958.3 մլն դրամ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |