Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել իր ռուս գործընկերոջը Ալեքսանդր Սոլժենիցինի մահվան կապակցությամբ 5 օգոստոսի 2008 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդեւին մեծանուն ռուս գրող Ալեքսանդր Սոլժենիցինի մահվան կապակցությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.«Հարգարժան Դմիտրի Անատոլիի, Հայաստանի ժողովուրդը խոր վշտով տեղեկացավ մեծանուն գրողի եւ հումանիստի, մարդ-դարաշրջանի, մարդ-ուղենիշի` Ալեքսանդր Իսայի Սոլժենիցինի մահվան մասին: Սա ողջ մարդկության կորուստն է: Սոլժենիցինի կյանքի ճանապարհի, նրա անձնական ողբերգությունների, փորձությունների եւ ստեղծագործության եզակի միահյուսումը դարձավ մարդկային կամքի, ուժի եւ հավատի խորհրդանիշ: Ալեքսանդր Սոլժենիցինի նման մարդկանց կյանքը չի սահմանափակվում նրանց տրված տարիներով: Այդ բարոյական, հոգեւոր, արարչագործ սկիզբը չունի վերջ: Հետքը, որը թողել է Սոլժենիցինը, դեռ երկար կլինի ուղեցույց` սերունդների բարոյական եւ հոգեւոր դաստիարակության գործում: Ցավակցում եմ Ձեզ, Ալեքսանդր Սոլժենիցինի հարազատներին, մերձավորներին եւ բոլոր ռուսաստանցիներին»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |