Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել իր ռուս գործընկերոջը Ալեքսանդր Սոլժենիցինի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդեւին մեծանուն ռուս գրող Ալեքսանդր Սոլժենիցինի մահվան կապակցությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.«Հարգարժան Դմիտրի Անատոլիի, Հայաստանի ժողովուրդը խոր վշտով տեղեկացավ մեծանուն գրողի եւ հումանիստի, մարդ-դարաշրջանի, մարդ-ուղենիշի` Ալեքսանդր Իսայի Սոլժենիցինի մահվան մասին: Սա ողջ մարդկության կորուստն է: Սոլժենիցինի կյանքի ճանապարհի, նրա անձնական ողբերգությունների, փորձությունների եւ ստեղծագործության եզակի միահյուսումը դարձավ մարդկային կամքի, ուժի եւ հավատի խորհրդանիշ: Ալեքսանդր Սոլժենիցինի նման մարդկանց կյանքը չի սահմանափակվում նրանց տրված տարիներով: Այդ բարոյական, հոգեւոր, արարչագործ սկիզբը չունի վերջ: Հետքը, որը թողել է Սոլժենիցինը, դեռ երկար կլինի ուղեցույց` սերունդների բարոյական եւ հոգեւոր դաստիարակության գործում: Ցավակցում եմ Ձեզ, Ալեքսանդր Սոլժենիցինի հարազատներին, մերձավորներին եւ բոլոր ռուսաստանցիներին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---