ՀՀ-ում 60-70,000 ծայրահեղ աղքատ մարդ կա

ՀՀ-ում 60-70,000 ծայրահեղ աղքատ մարդ կա

PanARMENIAN.Net - ԱԺ մարտի 26-ի նիստում՝ կենսաթոշակի նվազագույն շեմ սահմանելու մասին օրենքի նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը հայտարարել է, որ ներկայում երկրում ծայրահեղ աղքատ մարդկանց թիվը 60-70,000 է:

Այսինքն, ծայրահեղ աղքատ է ՀՀ մշտական բնակչության 2.3%-ը:

Փոխնախարարը նշել է, որ այդ անձանցից բոլորը չէ, որ կենսաթոշակառու են:

«Նրանց մի չնչին մասն է, որ թոշակ է ստանում: Միաժամանակ՝ կենսաթոշակառուների շրջանում աղքատության ռիսկը շատ ավելի բարձր է` հաշվի առնելով աշխատանքային եկամուտներ գեներացնելու հնարավորության սահմանափակումը», - ասել է փոխնախարարը:

ՀՀ-ում կենսաթոշակային համակարգում ներմուծվում է նոր ինստիտուտ՝ նվազագույն կենսաթոշակի չափ, որն այս պահի դրությամբ 25,500 դրամ է կազմում:

Փոփոխությունը վերաբերելու է մոտ 18,000 կենսաթոշակառուի։ Պետական բյուջեում այս որոշումը կհանգեցնի մոտ 800 մլն դրամի ծախսերի ավելացման։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---