Պենտագոնը $1 մլրդ է հատկացրել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը26 մարտի 2019 - 14:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 1 մլրդ դոլար է հատկացրել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Այդ միջոցներով պետք է կառուցվի 91 կմ երկարությամբ պատի հատվածը Տեխասի Էլ Պասո շրջանում: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը, գրում է Deutsche Welle-ն: ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվել էր միջոցներ հատկացնել այդ սահմանային շինության համար, որի նախաձեռնողը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է: Սպիտակ տան ղեկավարն այդ պատճառով 2019-ի փետրվարին արտակարդ դրություն հայտարարեց, ինչը թույլ է տալիս նախագահին ստանալ բյուջեից անհրաժեշտ միլիարդները՝ շրջանցելով Կոնգրեսը: ԱՄՆ Սենատը քվեարկել է արտակարդ դրությունը չեղարկելու օգտին, սակայն Թրամփը վետո է դրել Սենատի որոշման վրա: 2018-ի վերջում սահմանային պատի շուրջ վեճերը շաթդաունի՝ ԱՄՆ պետական հաստատությունների աշխատանքի մասնակի կասեցման, պատճառ դարձան, ինչը տևեց 35 օր՝ դառնալով ամենաերկար կասեցումը երկրի պատմության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |