Սիրիան հայտնել է, որ Իսրայելը հրթիռակոծել է Հալեպը

Սիրիան հայտնել է, որ Իսրայելը հրթիռակոծել է Հալեպը

PanARMENIAN.Net - Սիրիական բանակը հայտնել է, որ ՀՕՊ համակարգը մի քանի հրթիռ է վնասազերծել, որոնք արձակվել էին Իսրայելի ինքնաթիռներից Հալեպի արդյունաբերական թաղամասի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Reuters-ը Սիրիայի պետական հեռուստատեսության վրա հղումով:

«Իսրայելի ագրեսիան ուղղված էր Շեյխ Նաջար արդյունաբերական գոտում գտնվող մի քանի դիրքերի դեմ, խոցվել է հակառակորդի մի քանի հրթիռ»,-ասվում է սիրիական բանակի հայտարարության մեջ:

Ըստ ռազմական փորձագետների, Հալեպը Սիրիայի այն տարածքներից է, որտեղ կան իրանցիներ, որոնք սատարում են սիրիացի աշխարհազորայիններին, գրում է «Վեդոմոստին»:

ՀՕՊ համակարգերը գործարկվել են տեղական ժամանակով մոտ 23:00-ին: Գրոհի արդյունքում միայն նյութական վնաս է պատճառվել:

Վերջին անգամ Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել էր իրանական ուժերին Սիրիայում հունվարի 21-ին, երբ հարվածներ հասցվեցին «Ալ Քուդս» իրանական ստորաբաժանման թիրախներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---