Մարության. Թաղապետերը Երևանի «ամենայուղոտ» տարածքները գնել են շատ ցածր գներով28 մարտի 2019 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ մայրաքաղաքի «ամենայուղոտ» հողատարածքները շատ ցածր գներով գնվել են մի շարք թաղապետերի կամ նրանց մերձավորների կողմից: «Այդ մարդիկ սեփականության վկայականներ ունեն: Կան ծրագրեր, որ ուզում ենք իրականացնել, բայց այդ հանգամանքը խանգարում է: Մենք բանակցում ենք այդ մարդկանց հետ, եթե մեզ ինչ-որ հողակտոր պետք է մի ծրագրի իրականացման համար, այդ հողը զիջեն մեզ, մենք իրենց համանման հողատարածք ուրիշ տեղում տանք»,- ասել է քաղաքապետը: Մարության նշել է, որ սեփականաշնորհվել են նաև այգիների տարածքներ: «Այդ այգիների տարածքում մարդիկ փորձում են ինչ-որ շինարարություն անել, դիմում են քաղաքապետարան, որպեսզի շինթույտվություն ստանան, բնականաբար, մերժում ենք: Նոր Նորքի, Դավթաշենի գրեթե բոլոր այգիներում կան սեփականաշնորհված հողեր: Մարդիկ խելացի են գտնվել, այդ հողերն իրենց անուններով չեն, այլ բարեկամների, ընկերների և այլն», - ասել է Մարությանը: Նա հավելել է, որ ՀՀ գլխավոր դատախազության հետ համատեղ ուսումնասիրում են, թե ինչ հիմքով են վաճառվել տարածքները: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |