Ադրբեջանում առաջարկում են Մեթյու Բրայզային պերսոնա նոն-գրատա հայտարարել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական «Մուասիր մուսավաթ» կուսակցության վարչության նիստում որոշվել է օգոստոսի 8-ին բողոքի ակցիա կազմակերպել Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան առջեւ: Այդ մասին հայտարարել է կուսակցության նախագահ Հաֆիզ Հաջիեւը: Նրա խոսքերով, ակցիան պայմանավորված է Մեթյու Բրայզայի Մոսկվայում հնչեցրած վերջին հայտարարություններով, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբոջականությունը: «Մենք կոչ ենք անում Մեթյու Բրայզային պերսոնա նոն-գրատա հայտարարել եւ թույլ չտալ, որ նա ժամանի Ադրբեջան: Նույնիսկ եթե մեզ թույլ չտան պիկետ անցկացնել, մենք միեւնույն է կկազմակերպենք այն»,-ասել է Հաջիեւը:



«Մուասիր մուսավաթ» կուսակցությունն արդեն նախազգուշական նամակ է հղել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը: Նամակ է հղվել նաեւ Բաքվի գործադիր իշխանություններին` պիկետն արտոնելու խնդրանքով: Նախատեսվում է, որ ակցիան տեղի կունենան 12:00-ին, կմասնակցեն շուրջ 50 մարդ, հաղորդում է Day.az-ը:



Հիշեցնենք, որ օգոստսի 1-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո Մ.Բրայզան ասել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրենք կորոշեն` հանրապետությունը կանցնի Ադրբեջանի իրավասության տակ թե անկախություն կստանա: «Կանցկացվի հանրաքվե, որի միջոցով էլ իրենք ղարաբաղցիները որոշում կկայացնեն»,-ասել է Բրայզան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---