Մարուքյան. Մշակույթի նախարարությունում քաոս է

Մարուքյան. Մշակույթի նախարարությունում քաոս է

PanARMENIAN.Net - ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով Կոնստանտին Օրբելյանին Օպերայի տնօրենի պաշտոնից ազատելուն, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ մշակույթի ոլորտում այս խայտառակ իրավիճակը նրանից է, որ չկա տեսլական, թե ինչ պետք է անել այդ ոլորտում:

«Մի նայեք, որ ուղղակի Օրբելյանին ազատել են, նայեք համակարգին՝ քաոս է այնտեղ, շունը տիրոջը չի ճանաչում, և այնդպես էլ պետք է լիներ։ Մեր առաջարկը (ԼՀԿ-ն ներկայացրել է կառավարության կառուցվածքի այլընտանքային տարբերակ, որտեղ առաջարկվում է պահպանել մշակույթի նախարարությունը) հենց դրան է ուղղված՝ ոլորտով զբաղվող նախարարություն պիտի ունենանք», - ասել է Մարուքյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է նաև, որ ԼՀԿ-ն հարցում է արել՝ ստանալու Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին իրավական հիմքերը։

Կառավարության շենքի դիմաց տեղի է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմի բողոքի ակցիան՝ ի աջակցություն թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի։Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օպերայի և բալետի թատրոնի աշխատակիցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը երաշխավորել է, որ այս պահին թատրոնի տնօրենի պարտականությունները «դրսից» որևէ մեկի վրա չեն դրվի ու դրանք ժամանակավորապես կկատարի թատրոնի փոխտնօրենը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---