2019-ի 3 ամսում բյուջեն գերակատավել է 11.4 մլրդ դրամով

2019-ի 3 ամսում բյուջեն գերակատավել է  11.4 մլրդ դրամով

PanARMENIAN.Net - 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է մոտ 11.4 մլրդ դրամով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շնորհակալ եմ, որ ամենուրեք պահանջում եք ՀԴՄ կտրոններ, սիրելի հայրենակիցներ: Շնորհակալ եմ, որ վճարում եք հարկերը, սիրելի հայրենակիցներ: Այդ հարկերը դուք կառավարությանը չեք վճարում, այլ ձեր հայրենիքին և ձեր երեխաներին, որոնց ապագան կառուցվում է այսօր», - գրել է վարչապետը։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ 2019 թվականին բյուջեն գերակատարվելու է 40 մլրդ դրամով, ինչի արդյունքում ընթացիկ տարվա հունիսի 1-ից զինծառայողների, իսկ սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 10%-ով։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---