Վիգեն Սարգսյան. Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն արձագանքելու հակառակորդին

Վիգեն Սարգսյան. Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն արձագանքելու  հակառակորդին

PanARMENIAN.Net - Անկախ բոլոր իրավիճակներից՝ հայկական զինված ուժերը պետք է պատրաստ լինեն արձագանք տալու հակառակորդին: Այդ մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը։

«Հակառակորդը նենգ է, վտանգը մեծ է: Մեր համար Արցախի հարցը կենսական է, մեր երկրի գոյատևման հարցն է, մեր ժողովրդի առաջընթացի, մեր ինքնության հարցն է։ Որևէ բան չի կարող փոխարինել այն մարտահրավերը, որ կա մեր ազգի առջև՝ պատրաստ լինելու և միշտ պատրաստ պահելու, համախմբվելու այնպես, ինչպես համախմբվեցինք ապրիլին, մարտունակ լինելու, այնպես, ինչպես մեր բանակը մարտունակ էր ապրիլին, և մշտապես ազգ-բանակ լինելու, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի մեր անվտանգության ու ապագայի հետ կապված կառուցել որևէ նենգ ծրագիր», - ասել է Վիգեն Սարգսյանը։

2016 թվականի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավելի վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել էին ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---