3 ապրիլի 2019 - 13:32 AMT
Գուաիդոյին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, Ազգային ժողովի նախկին նախագահ Խուան Գուաիդոն զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Վենեսուելայի Սահմանադրական վեհաժողովն ապրիլի 2-ին թույլ է տվել շարունակել ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի քրեական հետապնդումը՝ միջնորդություն ստանալով Գերագույն դատարանից Գուաիդոյին պատգամավորական անձեռնխելիությունից զրկելու վերաբերյալ, հայտնում է Deutsche Welle-ն::

«Հաշվի առնելով Գերագույն դատարանից ստացված միջնորդությունը՝ Սահմանադրական վեհաժողովը որոշում է թույլատրել է քրեական հետապնդումը քաղաքացի Խուան Գուաիդոյի նկատմամբ»,-ասել է վեհաժողովի նախագահ Դոսյադո Կաբելյոն նիստում:

Այժմ Գուաիդոյին կալանավորում է սպառնում:

Ավելի վաղ Վենեսուելայի Գլխավոր վերահսկիչ վարչության ղեկավար Էլվիս Ամորոսոն իր հրամանով ազատել էր Ազգային ժողովի նախագահ Խուան Գաուիդոյին զբաղեցրած պաշտոնից: Ընդդիմադիր առաջնորդին արգելվում է առաջիկա 15 տարում պետական պաշտոն զբաղեցնել:

2015-ի դեկտեմբերից Վենեսուելայի միապալատ խորհրդարանը վերահսկվում է ընդդիմության կողմից: 2016-ի օգոստոսին Գերագույն դատարանը այդ մարմնի բոլոր հետագա որոշումները ճանաչելու է ոչ վավերական: Նախագահ Նիկոլաս Մադուրոյի նախաձեռնությամբ առանց նախնական հանրաքվեի գումարվել է Սահմանադրական վեհաժողով, որը սատարում է նախագահին:

Զանգվածային ակցիաները Վենեսուելայում սկսվել են հունվարի 21-ին: Ըստ ոչ կառավարական կազմակերպությունների, այս ընթացքում երկրում ձերբակալվել է 791 մարդ, զոհվել է 29-ը: Բողոքի ակցիաների ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն, ԱՄՆ աջակցուևթյամբ, իրեն է հռչակել երկրի նախագահ:

ԱՄՆ-ն և Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը ճանաչել է նրան որպես օրինական ղեկավար: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը:Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: