Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատի է տվել «Լիդիան Արմենիային»

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատի է տվել «Լիդիան Արմենիային»

PanARMENIAN.Net - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ընդդեմ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, հայտնել է Ecolur-ը:

ԶՊՄԿ-ն պահանջում է պարտավորեցնել «Լիդիան Արմենիային» հրապարակայնորեն հերքելու 2018 թվականի հուլիսի 26-ին ընկերության ֆեսբուքյան և յութուբյան էջերում հրապարակված «իրականությանը չհամապատասխանող և զրպարտչական բնույթի տեղեկությունները»:

Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել, ներկայում հայցը գտնվում է դատաքննության փուլում:

Գործը քննում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Մի քանի դատական նիստ արդեն տեղի է ունեցել: Հերթական նիստը նշանակված է ապրիլի 10-ին՝ ժամը 11:30-ին:

Ավելի վաղ «Լիդիան Արմենիայի» յութուբյան էջում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ նշվում էր, թե կոմբինատի մեքենայով սնունդ է մատակարարվում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ցուցարարներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---