2019-ի 3 ամսում $146 մլն-ի 13 ներդրումային ծրագիր է հաստատվել

2019-ի 3 ամսում   $146 մլն-ի    13 ներդրումային ծրագիր   է  հաստատվել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստում հայտարարել է, որ 2019 թվականի առաջին եռամսյակում գործադիրի որոշումներով հաստատվել է 13 ծրագիր, ինչի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը $146 մլն է կազմում:

Վարչապետը նշել է, որ ակնկալվող բացվող աշխատատեղերի թիվը 912 է:

2018 թվականի առաջին եռամսյակում հաստատվել էր 6 ծրագիր, որի արդյունքում ակնկալվում էր գեներացնել մոտ $5 մլն-ի ներդրում և բացել 140 աշխատատեղ:

«Այսպիսով՝ 2019 թվականի առաջին եռամսյակում, 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ, նշված ցուցանիշները ներդրումների մասով աճել են 27 անգամ, իսկ աշխատատեղերի մասով 6.5 անգամ», - նշել է Փաշինյանը։

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանում 765 մլն-ի 49 ներդրումային ծրագիր է գտնվում իրականացման փուլում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---