Խաչատուր Խաչատրյանը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ

Խաչատուր Խաչատրյանը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ է նշանակվել Խաչատուր Խաչատրյանը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.Խաչատուր Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ»,- ասված է հրամանագրում։

Խաչատուր Խաչատրյանը Ռազմական համալսարանի պետի պաշտոնակատարն էր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---