Սփուռքահայ գործարարները մտադիր են ներդրումային ծրագեր անել ՀՀ էներգետիկ ոլորտում

Սփուռքահայ գործարարները մտադիր են  ներդրումային ծրագեր անել  ՀՀ էներգետիկ ոլորտում

PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանն ապրիլի 5-ին ընդունել է սփյուռքահայ գործարարների պատվիրակությանը, որի կազմում էին Hydrodom և Industrial Motorpower Corporation ընկերությունների ներկայացուցիչները:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, սփյուռքահայ գործարարների հետ քննարկվել են էներգետիկայի բնագավառում, մասնավորապես՝ հիդրոէներգետիկայի, արևային, երկրաջերմային ծրագրերի ներդրումային հնարավորությունները:

Գործարարները ներկայացրել են նախկինում իրականացված ուսումնասիրությունները և դրանց հիման վրա կազմված ներդրումային ծրագրերը: Նրանք նախարարի պաշտոնակատարին տեղեկացրել են նաև, որ գործակցում են Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջատար կազմակերպություններից մեկի հետ, որը պատրաստ է միանալ ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ներդրողները ուսումնասիրություն կիրականացնեն հիդրոէներգետիայի և երկրաջերմային ոլորտներում՝ հիմնվելով Հայաստանի էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) կողմից տրամադրված տվյալների հիման վրա: Գործարարները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ սկսել գործնական աշխատանքները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---